«Մեսսինյոն» կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Բրազիլական «Պալմեյրասի» տաղանդավոր հարձակվող Էստևաո Վիլիանով հետաքրքվում է մեկ այլ եվրոպական թոփ-ակումբ։

Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo-ին, 16-ամյա հարձակվողին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»: Վիլիանը, ով ստացել է «Մեսսինյո» մականունը, հայտնվել է մի քանի այլ ակումբների հետաքրքրության շրջանակում։

Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքը՝ Էստևաոն, ավելի շատ է հակված «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Կողմերը բանակցություններ են վարում և ապագայում կարող են վերջնական տեսքի բերել գործարքը։