«Լիվերպուլին» առաջարկել են պաշտպանի 60 միլիոն եվրոյով

«Լիվերպուլը» փնտրում է ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել Ժոել Մատիպին կենտրոնական պաշտպանի դիրքում: Կամերունցու պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և, ըստ ամենայնի, 32-ամյա ֆուտբոլիստը ամռանը կլքի ակումբը։

SportsZone-ի համաձայն՝ «Լիվերպուլին» առաջարկվել է պաշտպան Գոնկալո Ինասիոն «Սպորտինգից»: Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբը երկար ժամանակ հետևում է 22-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին։

Goal պորտալը նշում է, որ Ինասիոյի գործող պայմանագիրը «Սպորտինգի» հետ ներառում է 60 միլիոն եվրոյի հրաժարագին։ Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի մարտի 31-ին՝ սեփական հարկի տակ «Բրայթոնի» հետ: