«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ դատական հայց է ներկայացրել լրագրողի դեմ։
«Ես չեմ պատրաստվում համակերպվել ստերի հետ, երբ ինչ-որ բան հորինված է: Եկել է ժամանակը ասելու «բավական է», ինչն ինքնին լավ նորություն է։ Սա ինձ հետ երբեք չի պատահել։ Նրա ասածը մեծ սուտ է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Չավին դատական հայց է ներկայացրել լրագրող Մանուել Ջաբուայի դեմ, ով պնդել է, որ բախվել է իսպանացու կոպտությանը։