Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հայտնում է լրագրող Գիլյեմ Պերեսը։

Ըստ աղբյուրի՝ Տեր Շտեգենը խաղադաշտից դուրս նստել է դարպասի մոտ, և նրան մոտեցել են բժիշկները, որոնք էլ բուժել են։ Նշվում է, որ գերմանացի դարպասապահը վնասել է ծունկը։

Այնուհետև լրատվամիջոցները հայտնեցին, որ Տեր Շտեգենին հաջողվել է ավարտել մարզումը, ինչը նշանակում է, որ վնասվածքը, ամենայն հավանականությամբ, լուրջ չէ։