Վինիսիուս Ժունիորը կարող է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով։ Ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, որպես Կիլիան Մբապպեի փոխարինող։

Հիշեցնենք, որ Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։