Sport. Խաբի Ալոնսոն 2025 թվականին կարող է գլխավորել եվրոպական գրանդը

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին գլխավոր մարզիչ նշանակել «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, հայտնում է իսպանական Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետի որոշումը՝ մնալ «Բայերում» հաջորդ մրցաշրջանում, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նա ցանկանում է դառնալ «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտտիից հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» հրաժարվել է Խաբի Ալոնսոյին հրավիրելու մտքից։

Իսպանացին «Բայերը» գլխավորում է 2022 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բայերը» Ալոնսոյի գլխավորությամբ 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։