Թոմաս Տուխել. «Նա երեկ լիարժեք մարզվել է թիմի հետ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի տնային խաղում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման նախօրեին խոսել է թիմում տիրող կադրային իրավիճակի մասին։

«Մանուել Նոյերը, Ալեքսանդր Պավլովիչը և Ռաֆայել Գերեյրոն չեն խաղա։ Սաշա Բոեն վնասվածք է ստացել այս շաբաթ։ Այս չորս խաղացողներն էլ չեն խաղա: Հարի Քեյնը երեկ լիարժեք մարզվել է թիմի հետ։ Նա իրեն լավ է զգում և կխաղա»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշենք, որ Հարի Քեյնը բաց է թողել Անգլիայի մարտ ամսվա ընկերական հանդիպումները «Բավարիայի» վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով։