«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Լեոն Գորեցկայի ապագայի մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է կիսապաշտպան Լեոն Գորեցկայի ապագայի մասին մյունխենյան ակումբում։ Նա նշել է, որ խաղացողը կարևոր է ակումբի համար։

«Լեոն բարձրակարգ խաղացող է։ Նա «Բավարիայի» կարևոր մասն է։ Սակայն մարզիչը նույնպես ազդում է թիմի կազմավորման վրա։ Այն, որ Լեոն Գերմանիայի հավաքականի խաղացող է և մեզ համար կարևոր դեր է խաղում, անհերքելի է»,- Էբերլի խոսքը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Այս մրցաշրջանում 29-ամյա Գորեցկան անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։