Չավին կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին։

«Ես շնորհակալ եմ ակումբին և նախագահ Դեկուին։ Բայց հիմա իմ որոշումը չի փոխվի»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Չավին ավելի վաղ հայտարարել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

Լա Լիգայի 29 տուրից հետո «բլաուգրանան» 64 միավորով երկրորդ տեղում է։ Կատալոնացիները առաջատար «Ռեալից» հետ են մնում 8 միավորով։