Ստանիսլավ Լոբոտկան անդրադարձել է իր «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությանը

«Նապոլիի» հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Բարսելոնան» հետաքրքրված է իր ծառայություններով։

«Իմ տեղափոխությունը «Բարսելոնա»․ Հիմա ես «Նապոլիի» խաղացող եմ։ Իհարկե, հաճելի է, երբ քո կուռքը Չավին գովում է քեզ քո խաղի համար, քանի որ դա նշանակում է, որ դու հիանալի աշխատանք ես կատարում։ Կտեսնենք, թե ինչ կլինի ամռանը»,- Լոբոտկայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հաստատել էր թիմի հետաքրքրությունը 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։