«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների մասին։
«Ինչպե՞ս են փոխվել մեր հարաբերությունները․ Իմ կարծիքով, նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Եվ նա ամենալավ մարդկանցից մեկն է, ում ես երբևէ հանդիպել եմ ֆուտբոլում։ Եվ իհարկե այն մարդկանցից մեկը, ում հետ ես ամենաշատը հաճույք եմ ստացել աշխատելուց։
Սա չի կարող հավերժ շարունակվել, և մենք պետք է հարմարվենք իրավիճակին՝ հաշվի առնելով մեր ներկայիս դերերը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ «Արսենալը» 28 հանդիպումներից 64 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։