Պեպ Գվարդիոլան խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։

«Մենք պայքարում ենք մրցաշրջանի երեք գլխավոր տիտղոսների համար։ Մենք անհավանական աշխատանք ենք կատարում։ Սկսվում է մրցաշրջանի կարևոր շրջանը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» 28 հանդիպումներից 63 միավորով 3-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։