«Լիվերպուլը» հրաժարվել է Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու մտքից

«Լիվերպուլը» հրաժարվել է Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու մտքից։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Իսպանացի մասնագետը համարվում էր Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդյան ակումբը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլն» այլևս չի մտածում Ալոնսոյի նշանակման մասին, քանի որ կարծում է, որ նա մտադիր է առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ «Բայերում»։

Նշվում է, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը կանցնի այլընտրանքային թեկնածուների. ակումբի շորթ ցուցակում են «Սպորտինգի» ղեկավար Ռուբեն Ամորիմը և «Բրայթոնից» Ռոբերտո Դե Զերբին։