EURO-2024-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի

Goal-ը կազմել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։

Առաջատարը Ֆրանսիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում Պորտուգալիան է, երրորդում՝ Բելգիան։
Հաջորդը Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Դանիան, Թուրքիան, Ուկրաինան, Սլովակիան, Շվեյցարիան, Չեխիան, Սլովենիան, Ռումինիան, Շոտլանդիան, Սերբիան, Լեհաստանը, Ալբանիան և Վրաստանը։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։