Բելգիայի ազգային հավաքականի և «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանան կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է կազմակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը առաջիկա ամռանը։
Օնանայի և միջև պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։