Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան շուտով բանակցություններ կվարի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա մասնագետը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն նրան հետաքրքրում է ազգային հավաքականը մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը գլխավորելու հեռանկարը։
Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի վերջը։ Ազգային հավաքականից առաջ նա մարզել է «Բավարիան», «Լայպցիգը» և «Հոֆենհայմը»։