Marca. «Ալմերիայի» կիսապաշտպանը որակազրկվել է 4 խաղով

«Ալմերիայի» կիսապաշտպան Գոնսալո Մելերոն որակազրկվել է 4 խաղով, հայտնում է Marca-ն։ 30-ամյա իսպանացին պատժվել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո (2:3) մրցավարներին քննադատելու համար։

Հունվարին ֆուտբոլիստը ֆլեշ հարցազրույցում ասել էր, որ «մրցավարները թալանել են» իր թիմը։ Այդ հանդիպմանը «Ալմերիան» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն պարտվեց 2:3 հաշվով։

Այս մրցաշրջանում Մալերոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։