Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպանի հետ

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է կիսապաշտպան Կյել-Արիկ Վետյենի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։

18-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Այս մրցաշրջանում նա «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։