Յուլիան Նագելսմանը դժգոհ է մնացել խաղադաշտի որակից

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Հոլանդիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ (2:1) դժգոհ է մնացել խաղադաշտի որակից։

«Ցավոք, խաղադաշտը աղետ էր: Շատ ֆուտբոլիստներ սայթաքում էին, հատկապես Ջամալ Մուսիալան։

Եթե ​​բոլորը մարզավիճակում լինեն ամռանը, 10 ֆուտբոլիստ չենք փորձարկի։ Նույնիսկ 5: Գուցե միայն 1-2 հոգու։

Նրանք, ովքեր հիմա այստեղ չէին, պետք է ավելի լավը լինեն, քան նրանք, ովքեր այսօր այստեղ էին»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern& Germany-ն:

Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում կայացավ Գերմանիա – Հոլանդիա հանդիպումը, որն ավարտվեց գերմանացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։