Ջուդ Բելինգհեմ. «Նրան մեծ ապագա է սպասվում Անգլիայում»

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը բարձր է գնահատել Կոբի Մայնուի նորամուտը ազգային հավաքականում։

Մայնուն մասնակցել է Բելգիայի հետ խաղին (2:2) և ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։

«Մայնուն շատ լավն է: Ես գիտեմ, թե որքան դժվար կարող է լինել, երբ դու մեծ ճնշման տակ ես խաղում, բայց նա միանշանակ հիանալի ֆուտբոլիստ է:

Կարծում եմ, որ նա անհավանական ապագա կունենա «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի հավաքականում»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։