Հայտնի է, թե որքան գումարի դիմաց կվաճառի «Բարսելոնան» իր ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է բաժանվել հարձակվող Անսու Ֆատիից։ Ներկայումս ակումբի սանը վարձավճարով հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում՝ «Բրայթոնում»:

Ինչպես հայտնում է սոցցանցերում ինսայդեր Էկրեմ Կոնուրը, կատալոնական գրանդի ղեկավարությունը ակնկալում է Անսուի վաճառքից 60 մլն եվրո վաստակել։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման։ Նա դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա իսպանացու վարձավճարը «ճայերի» հետ ավարտվում է հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։