Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել մեկ այլ աշխարհամասում

Մինչ հանրությունը գրեթե վստահ է, որ Օլիվյե Ժիրուն մեկնում է ամերիկյան «Լոս Անջելես», որտեղ նրան գրկաբաց սպասում է Ֆրանսիայի հավաքականի խաղընկեր Ուգո Լյորիսը, հարգարժան իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է Ժիրուի փառահեղ կարիերայի ավարտի մեկ այլ հնարավոր սցենարի մասին։

Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մոլորակի այն կողմում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնությունում։

Սակայն, ինչպես պարզաբանել է Ռոմանոն, Հյուսիսային Ամերիկան ​​դեռ ավելի նախընտրելի վայր է թվում ֆրանսիացի հարձակվողի համար, այդ թվում՝ ընտանեկան տեսանկյունից։