Ռոմարիո. «Էնդրիկը շատ անելիք ունի՝ ինձ հետ հասնելու համար»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կենտրոնական հարձակվող Ռոմարիոն պատասխանել է «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլի խոսքերին, ով նրան համեմատել է «Պալմեյրասի» 17-ամյա հարձակվող Էնդրիկի հետ, ով հաջորդ ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Նա դեռ շատ անելիք ունի ինձ հետ հասնելու համար: Դեռ վաղ է համեմատություններ անել, հատկապես ինձ հետ։

Բայց նա լավ հարձակվող է, որից մենք կարող ենք շատ բան սպասել ապագայում»,- Ռոմարիոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: