«Ռեալը» դեռ չի սկսել Կիլիան Մբապպեի շնորհանդեսի աշխատանքները

Մադրիդի «Ռեալը» դեռ չի սկսել աշխատանքը ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ որպես «Լոս Բլանկոսի» ֆուտբոլիստ ներկայացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է իսպանական Relovo առցանց հրատարակությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբում խոսվում է Մբապպեի տրանսֆերի մասին, սակայն նրան ներկայացնելու աշխատանքը դեռ չի սկսվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ՊՍԺ-ն ու կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

Ֆրանսիացի հարձակվողը հայտնել է, որ իր ապագայի մասին կհայտարարի մինչև EURO-2024-ը։