Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Ռումինիային (VIDEO)

Հայաստանի երիտասարդական հավաքականը Արմավիրի քաղաքային մարզադաշտում մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբի հերթական տուրում։

Մեր հավաքականը նվազագույն հաշվով զիջեց ռումինացիների իրենց տարիքակիցներին։

Հանդիպման 89-րդ րոպեին մրցակցից աչքի ընկավ Քրիստիան Միային։

Մեր հավաքականը 8 խաղից հետո ունի 2 միավոր ու վերջինն է, Ռումինիան 6 խաղից հետո վաստակել է 13 միավորով ու առաջինն է։