Անգլիական մեկ այլ գրանդ ուզում է գնել Ժոաու Կանսելուին

«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա աջ պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով The Sun-ին։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» մտադիր են առաջիկա ամռանը պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձեր անել։

Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Կանսելուն ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», սակայն հավանական է, որ ակումբը չկարողանա համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ պաշտպանի հետ պայմանագիր կնքելու շուրջ։