Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում մրցում է Չեխիայի ընտրանու դեմ Պրահայում։
Առաջին խաղակեսի մինչև վերջին րոպեն մեր հավաքականը նվազագույն հաշվով հաղթում էր չեխերին, սակայն անկյունային խաղարկումից հետո Լադիսլավ Կրեյցին հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման 14-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդգար Սևիկյանը։
Այս գոլը Սևիկյանի համար առաջինն էր Հայաստանի հավաքականի կազմում։