Տոնի Կրոս․ «Նույնիսկ նա չգիտի իր ապագան, ես ինչպես իմանամ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ հավանական տեղափոխության մասին։

«Եթե նույնիսկ Մբապպեն չգիտի, թե ինչ է լինելու իր ապագան, ես ինչպե՞ս կարող եմ իմանալ։

«Ռեալում» մեզ պետք են լավագույն ֆուտբոլիստները, և նա, անկասկած, նրանցից մեկն է։ Գլխավորը հաղթելն է։

Մբապպեի հետ պայմանագիր կնքելը հիանալի կլիներ «Ռեալի» համար, բայց ես կարծում եմ, որ մենք արդեն լավ թիմ ունենք»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։