Bild․ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Բավարիան»

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը զրուցել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի հետ և հայտնել իտալացի մասնագետին իր ծառայություններով ակումբի հետաքրքրության մասին։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Այս պահին «Բավարիայի» գլխավոր թիրախը Խաբի Ալոնսոն է, բայց «Բայերը» անպայման կցանկանա նրան պահել, ինչպես նաև ցանկանում է տեսնել «Լիվերպուլը»: Դե Զերբին «Բավարիայում» դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե «Բավարիան» չկարողանա ձեռք բերել Ալոնսոյին։

Անձամբ՝ Դե Զերբին, նույնպես հետաքրքրված է մի քանի ակումբներով։ Մասնավորապես, լրատվամիջոցները գրել էին, որ «Բարսելոնան» իտալացուն դիտարկում է որպես Չավիին փոխարինող։