«Բարսելոնայի» 19-ամյա պաշտպանը կարող է լքել թիմը

«Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա խաղացողով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և Լևերկուզենի «Բայերը»: «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները երեք ամիս հետևում էին ֆուտբոլիստի առաջընթացին: «Բայերը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը, որպեսզի խուսափի թոփ ակումբների հետ մրցակցությունից։

Ֆայեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Կուստոսցիայի» ակումբից 1,5 միլիոն եվրոյի դիմաց՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը։

Այս մրցաշրջանում սենեգալցին «Բարսայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։