Կառլո Անչելոտտի․ «Թիմը ամենակարևորն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հասկացրել է, որ ակումբն ավելի կարևոր է, քան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն։

««Ռեալն» ամենակարևորն է։ Սա հսկայական ակումբ է: Ես հպարտ եմ այս թիմը մարզելու համար։ Թիմը կարևոր է, իսկ մենք հիանալի թիմ ունենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Ավելի վաղ RMC Sport-ը հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալը» կհայտարարի Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Մրցաշարը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։