Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա դանիացին պայմանագիր է կնքել նոր գործակալության հետ, ուստի պատրաստ է դիտարկել կարիերան շարունակելու տարբերակներ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոյբյերգն ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում։