«Լիվերպուլը» կազմել է գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուների ցուցակը

«Լիվերպուլը» կազմել է գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուների ցուցակը, հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները փնտրում են երիտասարդ մասնագետի, ով, ի թիվս այլ բաների, կզարգանա ակումբում։

Մարզիչների թեկնածուների թվում են Խավի Ալոնսոն (Բայեր), Ռոբերտո Դե Զերբին (Բրայթոն) և Ռուբեն Ամորիմը (Սպորտինգ)։

Ավելի վաղ լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել էր, որ Դե Զերբին «Լիվերպուլի» այլընտրանքային տարբերակն է Ալոնսոյի հրաժարման դեպքում։