Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ալեխանդրո Խիմենեսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», կտեղափոխվի իտալական ակումբ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
«Միլանը» համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ 18-ամյա իսպանացի պաշտպանի տրանսֆերի հարցում։ «Լոս Բլանկոները» գործարքից կստանան մոտ 5 միլիոն եվրո, իսկ համաձայնագիրը ներառում է նաև կետ, որը պահպանում է Մադրիդի «Ռեալի» հետգնման իրավունքը:
Այս մրցաշրջանում Խիմենեսը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում իսպանացին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմերում, որտեղ 2 գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 3 միլիոն եվրո, իսկ ներկայումս «Միլանը» զբաղեցնում է Ա Սերիայի աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 14 միավորով։