Նիկո Ուիլյամսը նշել է, որ Լամին Յամալը կարող է դառնալ Եվրոպայում լավագույնը

Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը պատասխանել է իսպանացի ամենահեռանկարային ֆուտբոլիստների մասին հարցին։

«Ազգային թիմը շատ լավ ֆուտբոլիստներ ունի, ինչպիսին Լամին Յամալն է: Նա մեծ ապագա ունի։ Բայց մենք բոլորս դեռ շատ բան ունենք անելու, քանի որ երիտասարդ ենք»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում AS-ը։

16-ամյա Յամալը «Բարսելոնայի» սան է: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը իսպանացուն գնահատում է 60 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նաև 2023 թվականին նա իր դեբյուտը նշեց Իսպանիայի հավաքականում և դարձավ ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողն ու ամենաերիտասարդ գոլահարը (16 տարեկան 57 օրական)։