«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գնել «Բարսելոնայի» 19-ամյա ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» սենեգալցի պաշտպան Միքայիլ Ֆայեով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սենեգալ – Գաբոն խաղին ներկա են եղել «կարմիր սատանաների» ներկայացուցիչները։ Սենեգալի կազմում՝ իր նորամուտի խաղում, Ֆայեն 44-րդ րոպեին տպավորիչ գոլ խփեց Գաբոնի դարպասը: «Մանչեսթեր Յունայթեդի» մասնագետները վերջին երեք ամիսներին հետևում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խաղին։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Ֆայեին կարող են գնել Լևերկուզենի «Բայերը» և Միլանի «Ինտերը»: Հունվարին «Բարսելոնան» մերժել էր «Նիցցայի» և «Լանսի» 13 միլիոն ֆունտ ստեռլինգանոց առաջարկները:

Այս մրցաշրջանում Միքայիլ Ֆայը Բարսելոնայի պահեստայինների կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 1,5 միլիոն եվրո: