«Միլանը» Օլիվյե Ժիրուին փոխարինող է գտել

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասսին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ակումբը խաղացողին դիտարկում է որպես Օլիվյե Ժիրուին փոխարինող, ով ամռանը կտեղափոխվի MLS։

Գուիրասիի պայմանագիրը «Շտուտգարտի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 20 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 22 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։