«Արսենալի» երեք երկրպագուներ երեք տարվա ֆուտբոլային արգելք են ստացել վանկարկումների համար

«Արսենալի» երեք երկրպագուներ 3 տարով զրկվել են ֆուտբոլային միջոցառումներին մասնակցելուց այն բանից հետո, երբ իրենց մեղավոր են ճանաչել ոչ պատշաճ վանկարկումների մեջ: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 7-ին Անգլիայի գավաթի «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ (0։2)։

Ըստ աղբյուրի՝ երկրպագուները վանկարկում են 1989 թվականին «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ խաղի ժամանակ հրմշտոցի հետևանքով «Լիվերպուլի» 96 երկրպագուներ սպանվեցին։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս նողկալի պահվածքը։ Մենք սերտորեն համագործակցել ենք ոստիկանության հետ՝ արագ քայլեր ձեռնարկելու համար, և մենք ողջունում ենք ֆուտբոլին հաճախելու արգելքը:

Մենք զրոյական հանդուրժողականության մոտեցում ունենք ողբերգության մասին վանկարկելու հարցում և միշտ կձգտենք խիստ միջոցներ ձեռնարկել նման վարքագծի պատասխանատուների դեմ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։