Ֆերան Տորեսը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Բարսելոնայի հարձակվող Ֆերան Տորեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։

Տորեսի պայմանագիրը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը 21 հանդիպում է անցկացրել։ Տորեսը խփել է յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։