«Նապոլին» պատրաստ է ուկրաինացի կիսապաշտպանի համար վճարել 55 միլիոն եվրո

«Նապոլին» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովի նկատմամբ։

Ինչպես իր սոցցանցերում հայտնում է լրագրող եւ ինսայդեր Էկրեմ Կոնուրը, նեապոլիտանական ակումբը պատրաստ է ուկրաինացի կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 55 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Սուդակովը «Շախտյորի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։