Լուկա Մոդրիչ․ «Չէի մտածում, որ «Ռեալի» հետ 5 անգամ կհաղթեմ Չեմպիոնների Լիգան»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարծում է, որ մադրիդյան թիմը հատուկ հարաբերություններ ունի Չեմպիոնների Լիգայի հետ:

««Ռեալը» հատուկ հարաբերություններ ունի Չեմպիոնների Լիգայի հետ, այդ իսկ պատճառով Մադրիդը մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ «Ռեալի» հետ ես նվաճեցի Լա Լիգայի երեք և Չեմպիոնների Լիգայի 5 տիտղոս: Սա անհավանական բան է։

Երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի «Ռեալ», կարծում էի, որ կարող եմ հաղթել Չեմպիոնների Լիգայի գավաթը 1-2 անգամ։ Բայց հիմա ես 5 տիտղոս ունեմ: Սա իսկապես յուրահատուկ ձեռքբերում է»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։