«Նապոլին» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովի նկատմամբ։
Ինչպես իր սոցցանցերում հայտնում է լրագրող եւ ինսայդեր Էկրեմ Կոնուրը, նեապոլիտանական ակումբը պատրաստ է ուկրաինացի կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 55 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Սուդակովը «Շախտյորի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։