«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ այս մրցաշրջանում կատալոնական ակումբը հնարավորություն ունի հաղթելու Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան։
«Ամբողջ ճանապարհը, որով անցնում է մեր թիմը, թույլ է տալիս երազել: Սա իրականություն դարձած ֆանտազիա է։
Լա Լիգա և Չեմպիոնների Լիգա. Այո, մենք հավակնում ենք հաղթել այս մրցաշարերում»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Լա Լիգայում Չավիի սաները զբաղեցնում են աղյուսակի երկրորդ տեղը։