Դանի Ալվեշը ցանկանում է բանկից վարկ վերցնել

Բանկերից մեկը համաձայնել է 1 միլիոն եվրոյի վարկ տրամադրել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշին, որպեսզի բրազիլացին կարողանա գրավ վճարել իր համար և դուրս գալ բանտից, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ նախկին ֆուտբոլիստի ընկերները հրաժարվել են նրան պարտքով գումար տրամադրել։

Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ խաղացողը կարող է գրավ դնել 1 միլիոն եվրոյի չափով, որպեսզի նա ազատ արձակվի կալանքից, քանի դեռ բողոքարկումը ընթացքի մեջ է։

Փետրվարի 22-ին Բարսելոնայի դատարանը 40-ամյա Ալվեշին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2022 թվականին Կատալոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբում աղջկան բռնաբարելու համար։ Բացի այդ, բրազիլացուն պարտավորեցրել են տուժողին 150 հազար եվրո վճարել բարոյական փոխհատուցման տեսքով։