Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», կարող է վերադառնալ Սերիա Ա։ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով։

Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Մորատայի և «Ատլետիկոյի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Հիշեցնենք, որ Ալվարոն «Յուվենտուսի» կազմում խաղալու փորձ ունի։ Իսպանացին թուրինյան ակումբում հանդես է եկել 2014-ից 2016 թվականներին և 2020-ից 2022 թվականներին։