Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է նոր պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Դարկո Ռիստիչը անցյալ շաբաթավերջին այցելել է Թուրին, որտեղ նախնական բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկում են համագործակցությունը մինչև 2028 թվականը երկարաձգելու հարցը։
Առաջիկայում տեղի կունենա բանակցային գործընթացի նոր փուլ։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։