Լուիս Էնրիկեն հայտնել է, որ կցանկանար մի օր աշխատել Պրեմիեր Լիգայում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ կցանկանար մի օր աշխատել Պրեմիեր Լիգայում։

«Մինչ ՊՍԺ տեղափոխվելը ես բանակցել եմ երկու ակումբների հետ։ Բայց հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Պարի Սեն Ժերմենի» վրա։ Ես սովորում եմ ֆրանսերեն և սա իմ մոտիվացիաներից մեկն է։ Սովորել նրանց լեզուն նշանակում է խորասուզվել նրանց մշակույթի մեջ»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ՊՍԺ-ն գլխավորել է 2023 թվականի հուլիսի սկզբին։