«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից։
«Ինչպիսի՞ մարզիչ է Կլոպը: Հոգեբան: Ինչը ձեզ վստահություն է տալիս և գործելու ազատություն: Նրա համար կյանքդ կտաս։ Մի օր մարզումների ժամանակ մենք պարապում էինք հարվածներ դեպի դարպասը, և նա ինձ ասաց. «Եթե յոթ գոլ խփես, ես քեզ կտամ 50 եվրո, եթե ոչ, ապա դու տուր ինձ»:
Ես տխրեցի, որովհետև կորցրի 50 եվրո: Մի քանի օր անց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հաղթեցինք 2։1 հաշվով, դուբլ ձեւակերպեցի։ Խաղից հետո Կլոպը մոտեցավ ինձ՝ գրկելու, և ես խնդրեցի նրան վերադարձնել գումարը։ Եվ նա դա արեց» – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը։