Դեկու․ «Նրանց հետ բանակցություններ չկան»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հերքել է այն լուրերը, թե կատալոնական ակումբը բանակցություններ է վարում Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբների մարզիչների հետ։

«Ակնհայտ է, որ մենք գնահատում ենք թոփ մարզիչներին, ինչպիսիք են Գվարդիոլան, Կլոպը և Արտետան, բայց նրանք հասանելի չեն: Նրանց հետ բանակցություններ չկան, անունները նշելն էլ իմաստ չունի։ Մենք ոչ մի մարզչի հետ չենք բանակցում»,- ասել է Դեկուն Cadena SER-ի եթերում:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։