Լամին Յամալ. «Լիոնել Մեսսիի նման այլ ֆուտբոլիստ չի լինի»

«Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալը խոսել է «Ինտեր Մայամիի» վինգեր Լիոնել Մեսսիի հետ համեմատության մասին։

«Դա թողնված է մամուլի հայեցողությանը։ Բայց Լեո Մեսսիի նման այլ ֆուտբոլիստ չի լինի»,- Յամալի խոսքը մեջբերում է Diario Sport-ը։

Յամալը «Բարսելոնայի» սան է և ակադեմիայից հասել է հիմնական թիմ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը իսպանացուն գնահատում է 60 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։ Կատալոնական ակումբի հետ 36-ամյա արգենտինացին հաղթել է Իսպանիայի 10 առաջնություն, Իսպանիայի 7 գավաթ և Իսպանիայի 8 Սուպերգավաթ, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի 4 գավաթ, ՈւԵՖԱ-ի 3 Սուպերգավաթ և Աշխարհի ակումբային առաջնության 3 գավաթ: